Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Շատերի նման նա էլ խեղդվեցավ.
Փոքրոգությունն եք պարսավում նրա։
Լռեցե՛ք, եղբայր, ի՞նչ գիտեք, ի՛նչ ցավ
Առաջնորդեց այն մարդուն դեպի մահ։

5 Տեսե՛ք, այս խեղճը տխուր, գլխակոր,
Մոլոր շրջում է սգվորի նման.
Բայց նրա մասին մի՛ դատեք, երբ որ
Չգիտեք ինչն է կորացրել նրան։

Ահա, վարում են մյուսին պատժարան.
10 Օ՜ , մի՛ անվանեք նրան չարագործ։
Ի՞նչ գիտեք, գուցե մի միտք երկնարժան
Այս օրին մատնեց այդ մարդուն անփորձ։

Եվ դուք ի՞նչ գիտեք, թե երգիչն ուրախ,
Որ ձեզ համար միշտ երգեր է երգում,
15 Քարասիրտ մարդկանց ծաղրանքից ծածկած
Ի՛նչ ցավեր ունի յուր սրտի խորքում։

50