Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


A lá Նադսոն
ՊՈԵՏԻՆ

Թաքցրու, պոետ, վշտերդ ամբարված
Մեծ գաղտնարանում ալետանջ հոգուդ,
Ամբոխի առաջ մի երգիր նրանց,
Եվ ինչո՞ւ համար ողբալ անօգուտ.

5 Եվ դուն չես կոչված, որ փոքրոգության
Արտասուքներով քո վշտերն երգես,
Դուն պիտի ճնշված մարդկության առաջ
Սև ճակատագրի գոյությունն հերքես։

Թեկուզ կեղծ լինի ժպիտը դեմքիդ,
10 Թեև դժվար է քեզ համար կեղծել,
Պետք է մոլորված, անկիրթ ու նեղսիրտ
Ամբոխի համար հավատ ստեղծել.

Գուրգուրիր նրան ինչպես չար մանկան,
Պատժի ժամանակ անողորմ եղիր,
15 Զեռքումդ ունեցիր փայլուն խարազան,
Հարվածիր նրան և հառաջ մղիր.

Հառաջ տար նրան և ձեռքդ մեկնիր,
Ցույց տուր փրկության արյունոտ ուղին,
Կռվից փախչողին ծաղրանքով հեգնիր,
20 Փառագոչ երգով գովիր կռվողին.

Սիրտ տուր ընկածին, գետնից վեր քաշիր.
Մի թողնիր երբեք, որ մնա նա ցած.

54