Առաջին անգամ տպագրվել է ԲՄ II, էջ 132—133, թվագրված՝ «1891 թ. մարտի 7», այնուհետև՝ ԵԺ I, 64։
Արտատպվում է ԲՄ II-ից։
ՆՎԵՐ ԱՆ. ԱԲ.-ԻՆ
(«Նորեկ գարունը լեռնական հային...»)
(էջ 89, 444)
Գրված է 1891 թ. մարտի 24-ին։
Ինքնագիրը, առանց 1—4 տողերի, պահվում է 1891 թ. ապրիլի 16-ին Թումանյանի՝ Անուշավան Աբովյանին գրած նամակի մեջ (ԵԺ V, 52)։ Նամակում կարդում ենք, «/Խ/Տարազին (բառախաղ է անում՝ Խարազ-Տարազ՝ խմբ.) տվել էի մի ոտանավոր—պանդխտության աշխարհից էր. այդ ոտանավորի մեջ թուփը խոսում էր պանդուխտի հետ... Թուփն ինչպե՞ս կխոսա, հայտնեց և վերադարձրեց Տարազը, սրա տեղը դնելով Սրնգի «Վիշտը». երանի կարդաս»։
Դատելով այս տողերից, «Տարազին» ուղարկած բնագրում առաջին 4 տողերն այլ են եղել։ Պանդուխտի հետ խոսել է ոչ թե «Նորեկ գարունը», այլ «թուփը»։
Առաջին անգամ տպագրվել է ԲՄ II, էջ 74—75, թվագրված՝ «1891 թ. մարտի 24», այնուհետև՝ ԵԺ I, 65։
Արտատպվում է ԲՄ II-ից։
N. N.-ԻՆ
(«Կյանքի հոսանքն յուր ընթացքում»)
(էջ 90)
Գրված է 1891 թ. ապրիլի 10-ին։
Ինքնագիրը չի պահպանվել։
Ոտանավորի երեք քառատողերը (տող 25—36) առաջին անգամ տպագրվել են Մճ, 1891, № 12, էջ 1500, թվագրված՝ «1891 ապրիլի 10»։
Լրիվ բնագիրը տպագրվել է ԲՄ II, էջ 148—150, այնուհետև՝ ԵԺ № 66—67։
Արտատպվում է ԲՄ II-ից։