ՏԵՆՉ
(«Մեկն էլ այն է հոգաս անթիվ տենչերի...»)
(էջ 126, 450)
Գրված է 1892 թ. սեպտեմբերին։
ԳԱԹ Թֆ № 30 պահվում է մեկ ինքնագիր՝ «Տենչեր» վերնագրով, հանված Մճ-ի արխիվից, թվագրված՝ «92 սեպտեմբեր»։
Առաջին անգամ տպագրվել է Մճ, 1892, № 11, էջ 1583, այնուհետև՝ Դ (18-րդ ոտանավոր), Դփ, էջ 22, ապա՝ ԵԺ I, 99։
Արտատպվում է Դփ-ից։
ՄՈՌԱՑՎԱԾ ՍԵՐ
(«Սիրում էի երբեմըն քեզ...»)
(էջ 127)
Գրված է 1892 թ. դեկտեմբերին։
Ինքնագիրը չի պահպանվել։
Առաջին անգամ տպագրվել է Մճ, 1892, № 12, էջ 1800, այնուհետև՝ Դ (21-րդ ոտանավոր), Դփ, էջ 35, ապա՝ ԵԺ I, 100։
Արտատպվում է Դփ-ից։
ՎԱՏ ՕՐԵՐ
(«Ցուրտ է, իմ ընկե՛ր, ու հողմ ահագին...»)
(էջ 128, 450)
Գրված է 1892 թ.։
Ինքնագիրը չի պահպանվել։
ԳԱԹ Թֆ № 1355 պահվում է ԲԲ-ի հեղինակի սեփական օրինակը, որտեղ Թումանյանը կատարել է մեկ ուղղում։
Առաջին անգամ տպագրվել է Մճ, 1893, № 3, էջ 421, այնուհետև՝ Դ (19-րդ ոտանավոր), Դփ, էջ 8, ԲԹ, էջ 22, ԲԲ, էջ 27, ապա՝ ԵԺ 1, 101,
Տպագրվում է ԲԲ-ի հեղինակի ուղղած բնագիրը։