Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/592

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առաջին անգամ տպագրվել է Տզ, 1901, «Իլյուստրասիոն», № 12/4, էջ 30, այնուհետև ԵԺ 1, 104:

Արտատպվում է Տզ-ից։

Ալբոմի ինքնագիրը բերում ենք որպես տարբերակ։


«ԱՏԵԼՈՒՍ ՀԱՄԱՐ...»

(էջ 135)

Գրված է 1893 թ. ապրիլի 24-ին։

ԳԱԹ՝ Թֆ № 260 պահվում է Օ. Գիրգիդյանի ալբոմը և դրա մեջ ինքնագիրը, թվագրված՝ «93. IV. 24»։

Առաջին անգամ տպագրվել է Պր, 1929, № 41, այնուհետև՝ ԵԺ I, 451:

Տպագրվում է ինքնագրից։


Ն. ԲԱՐԱԹԱՇՎԻԼՈՒ ԴԱՄԲԱՆԻ ՎԵՐԱ

(«Մխիթարությո՜ւն, սգավոր Վրաստան...»)

(էջ 136)

Գրված է 1893 թ. ապրիլի 25-ին։

ԳԱԹ Թֆ № 31 պահվում է մեկ ինքնագիր, հետևյալ ծանոթությամբ. «Կարդացված ապրիլի 25-ին, տե՛ս «Մուրճի» ներկա №-ի «Զանազան լուրեր»։

Առաջին անգամ տպագրվել է Մճ, 1893, № 4, էջ 520, այնուհետև՝ ԵԺ 1, 105:

Արտատպվում է Մճ-ից։

Թումանյանը, որպես «Մուրճ» ամսագրի ներկայացուցիչ, այս բանաստեղծությունը կարդացել է վրաց բանաստեղծ Ն. Բարաթաշվիլու աճյունը Գանձակից Թիֆլիս տեղափոխելու առթիվ Թիֆլիսում կազմակերպված սգո միտինգին: Նույն սգո հանդեսում բանաստեղծության վրացերեն թարգմանությունը կարդացել է կարգադրիչ հանձնաժողովի անդամ Ախնազարովը (տե՛ս Մճ, 1893, № 4, էջ 674):


«ՀՈՍԻ՛Ր ԱՐՏԱՍՈՒՔՍ ԱՆԿԵՂԾ ՏԽՐՈՒԹՅԱՆ...»

(էջ 137, 453)

Գրված է 1893 թ. հունիսի 21-ին։

ԳԱԹ Թֆ № 32 պահվում է մեկ ինքնագիր, թվագրված՝ «21 հունիսի 93»:

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I, 452։

Տպագրվում է ինքնագրից։