(այս մասին մանրամասն տե՛ս «Պատմա-բանասիրական հանդեսս, 1964, № 3, էջ 183—185, Էդ. Ջրբաշյանի «Բանասիրական ճշտումներ» հոդվածը)։
«ՊԱՆԴՈՒԽՏ ԵՄ, ՔՈԻՅՐԻ՚Կ, ՄԱՆՈՒԿ ՕՐԵՐԻՑ…»
(էջ 202, 473)
Գրված է 1902 թ., ինչպես թվագրված է ԲԹ-ում։
Ինքնագիրը չի պահպանվել։
ԳԱԹ Թֆ № 1355 պահվում է ԲԲ-ի հեղինակի սեփական օրինակը, որտեղ Թումանյանը թվագրել է՝ «1902»։
Առաջին անգամ տպագրվել է ԲԳԱ, 1903, գիրք էջ 131—132, վերնագրված՝ «Պանդուխտ եմ, քույրիկ», այնուհետև, որոշ փոփոխություններով՝ ԲԹ, էջ 40—41, առանց վերնագրի՝ ԲԲ, էշ 55—56, ապա՝ ԵԺ I, 139—140։
Արտատպվում է ԲԲ-ից։
Տե՛ս նաև «Դու քո ճամփե՛ն գընա, քույրի՛կ» բանաստեղծության ծանոթագրությունը։
ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՄԵՌԵԼԸ
(«Ուր որ կանգնում, նըստում եմ ես…»)
(էջ 204, 473)
Գրված է 1902 թ., ինչպես թվագրված են ինքնագրերը։
ԳԱԹ Թֆ № 59 պահվում է մեկ ինքնագիր։ Մեկ այլ սևագիր-ինքնագիր պահվում է ԳԱԹ Թֆ № 8 (լրացուցիչ)։
Առաջին անգամ տպագրվել է «Թատրոն» հանդես, 1905, № 2, էջ 64, այնուհետև՝ ԵԺ I, 142։
Տպագրվում է Ա ինքնագրից, քանի որ, ինչպես երևում է, դա արտագրված է «Թատրոնից» և ունի մշակման հետքեր։
ՄԵՐ ՆԱԽՈՐԴՆԵՐԻՆ
(«Երանի՜ էր ձեզ, գովված երգիչնե՛ր…»)
(էջ 205)
Գրված է 1902 թ.։
Ինքնագիրը չի պահպանվել։