Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/653

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առաջին անգամ մի հատված տպագրվել է ԳԹ, 1948, № 11։ Հրատարակել է Ա. Ինճիկյանը։ Ամբողջական բնագիրը տպագրվել է ԵԺ I, 432։

Տպագրվում է ինքնագրից։


1885

«ԹՈՂ ՓՉԵ ՔԱՄԻՆ» ԵՐԳԻ ԵՂԱՆԱԿԱՎ

(«Լուսնկա գիշեր...»)

(էջ 320, 494)

Գրված է 1885 թ. հոկտեմբերի 14-ին։ Նվիրված է հայ ազատագրական շարժման առաջին գործիչներից մեկին՝ Վարդան (Ալեքսանդր) Գրիգորի Գոլոշյանին (1867—1889)։

ԳԱԹ Թֆ № 13 պահվում է մեկ ինքնագիր, թվագրված՝ «1885 10/14», որի տակ Թումանյանը գրել է՝ «Դեռևս սևագրություն»։ Ինքնագրի վրա ուրիշի ձեռքով գրված է՝ «Հով. Թումանլանի բանաստ.՝ նվիրված Վարդանին»։ Նույն ձեռագրով կան նաև երեք քառատող, որոնցից երկուսն օգտագործված են առաջին հրատարակության և ԵԺ VI-ի մեջ։

Ահա այդ քառատողերը.

Լինեմ ամեն ժամ
Հրամայում է նա
Կատարել երգում
Թեկուզ ամեն բան (ԵԺ VI, տող 73—76)։

Արև տեսնելիս
Առավոտյան ժամին
Քեզ կյանք է խնդրում,
Քեզ միտն է բերում (ԵԺ VI, տող 117—120)։

Ասում է՝ այն աստղը
Է իմ որդունը,
Այնպես փայլում է,
Որպես նրա աչեր (ԵԺ VI֊ում չկա)։

Այս հավելումների մասին ԵԺ VI, էջ 439 կարդում ենք. «Վարդան Գոլոշյանի քրոջ՝ Դարիա Թադևոսյանի բանավոր վկայությամբ, հիշողությամբ, ավելացրել է իր հայրը՝ Գրիգոր Գոլորշյանը»։

Առաջին անգամ տպագրվել է 1924 թ., «Նորք» հանդես, № 4, էջ 359—361, այնուհետև՝ ԵԺ VI, 11—15։