Առաջին անգամ տպագրվել է ԵԺ V, 26։
Տպագրվում է ինքնագրից։
1890
«ՓԱՅԼՈՒՆ ԱՍՏՂԻԿ ԵՐԿՆԱԴԻՏԱԿ...»
(էջ 329)
Գրված է 1890 թ. մայիսի 8-ին:
ԳԱԹ Թֆ № 266 պահվում է 1890 թ. մայիսի 8֊ին Թումանյանի՝ Ան. Աբովյանին հղած նամակը և դրա մեջ ինքնագիրը:
Առաջին անգամ տպագրվել է ԵԺ V, 13։
Տպագրվում է ինքնագրից։
«Ո՜Հ, ԹՈՂ, ՍԵՐ ԻՄ, ՀՐԱՓԵՏՈՒՐ...»
(էջ 330)
Գրված է 1890 թ. հուլիսի 6-ին:
ԳԱԹ Թֆ № 268 պահվում է բանաստեղծի՝ 1890 թ. հուլիսի 6-ին Ան. Աբովյանին հղած նամակը և դրա մեջ ինքնագիրը։
Առաջին անգամ տպագրվել է ԵԺ V, 18։
Տպագրվում է ինքնագրից։
«ԱՅՍՏԵՂ ԱՀԱ ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ...»
(էջ 331, 494)
Գրված է 1890 թ. հուլիսին։
ԳԱԹ Թֆ № 270 պահվում է մեկ սևագիր-ինքնագիր։
Առաջին անգամ տպագրվել է ՈՒՀ 1, էջ 291—297։ Հրատարակել է Պ. Սիմոնյանը հետևյալ ծանոթագրությամբ. «Այս գրվածքը բովանդակում է Թիֆլիսի Կոնսիստորիայում Թումանյանի պաշտոնավարության հետ կապված տհաճ ու անհրապույր պարտականությունների նկարագրությունները, հոգեկան ապրումների անմիջական արտահայտությունը։ Ոտանավոր-նամակը հիշեցնում է «Պոետն ու Մուսան» պոեմը։ Շատ հավանական է, որ սա հենց այդ պոեմի սկզբնական շրջանի սևագիր մտորումներն են, սևագիր հատվածներ, որ հետագայում հեղինակը մշակել է»։ Նույն տեղում