Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/660

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«ԵՍ ՎԻՇՏ ՈՒՆԵՄ ԲԵՐԱԾ ԵՐԿՐԻՑ ՀԱՅՐԵՆԻ...»

(էջ 348, 499)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։

ԳԱԹ Թֆ № 32 պահվում է մեկ սևագիր-ինքնագիր՝ գրված նույն թղթի վրա, ինչ «Հոսիր արտասուքս անկեղծ տխրության» բանաստեղծությունը, որը թվագրված է «21 հունիսի 93»։ Այստեղից կարելի է ենթադրել, թե գրված է նույն ժամանակ։

Առաջին անգամ տպագրվել է ՍԳ, 1941, № 3, էջ 3, այնուհետև՝ ԵԺ 1, 454:

Տպագրվում է ինքնագրից։

Ինքնագրում 3—4-րդ և 7—12-րդ տողերը ջնջված են։


«ՀԱՆԿԱՐԾԱԿԻ ՍԻՐՏՍ ՏԽՐԵՑ...»

(էջ 349, 499)

Գրված է 1893 թ., նամակախաղի ժամանակ։

ԳԱԹ Պերճ Պռոշյանի ֆոնդ № 140/54 պահվում է մատիտով գրված մեկ ինքնագիր, թվագրված՝ «1893»։ Բնագրի տակ Պերճանուշ Պռոշյանը գրել է «Հովհաննես Թումանյանից ինձ»։

Առաջին անգամ տպագրվել է ԽԳ, 1935, № 4, էջ 77—78, այնուհետև՝ Եժ I, 453:

Տպագրվում է ինքնագրից։

Ինքնագրի 7-րդ տողում՝ «Դատարկ ձայներ գլխից վերից», որ, անշուշտ, վրիպակ է։


«ԱՅԴՊԻՍԻ ԱՉՔԵՐ ԵՍ ԴԵՌ ՉԵՄ ՏԵՍԵԼ...»

(էջ 350, 499)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։ Ա. Ինճիկյանը ենթադրում է, թե պիտի գրված լինի 1893 թ.։

ԹԸԱ № 10 ծոցատետրում պահվում է մեկ սևագիր-ինքնագիր։

Առաջին անգամ տպագրվել է ԲԵՀ, 1972, № 1, 153: Հրատարակել է Ա. Ինճիկյանը:

Տպագրվում է ինքնագրից։