Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/680

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զարմանալի բան չկա,—գրում է նա «Կարելին և ցանկալին» հոդվածում,— բայց թերևս ոմանք զարմանան, եթե ասեմ, որ պատերազմի նախընթաց ամիսներին ես էնքան պարզ էի զգում պատերազմը, որ հատուկ բանաստեղծություն ունեի, մինչև անգամ ուզում էի տպել «Նոր հոսանք» ամսագրում, բայց ինչ-ինչ պատճառներով անհարմար գտանք։ Ահա նույնիսկ մեկի առաջին տունը, որը հիշողությանս մեջ է դեռ.




Հրացաններ են ճայթում սըրտիս մեջ,
Հրացաններ են ճայթում անդադար,
Ու լաց են լինում [անըսփոփ] ու խեղճ
Որբ երեխաներ անթի՜վ, անհամա՜ր...» (տե՛ս ԵԺ VI, 227—228)։


ԳԱԹ Թֆ № 69 պահվում է մեկ սևագիր ինքնագիր։

Առաջին անգամ տպագրվել է ՍԳ, 1941, № 12, էջ 38, այնուհետև՝ ԵԺ I, 522:

Տպագրվում է ինքնագրից:


«ԲԱՐԻ ԻՐԻԿՈՒՆ, ՎՇՏԱԼԻ ՄԱՅՐԵՐ...»

(էջ 413)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։ Բովանդակությունից կարելի է ենթադրել, որ գրված է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։

ԳԱԹ Թֆ № 70 պահվում է մեկ սևագիր-ինքնագիր, որն անավարտ է և բազմաթիվ ուղղումներով։

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I, 524։

Տպագրվում է ինքնագրից։ Տպագրվում են ոչ բոլոր տողերը, դրանց զգալի մասը ջնջված է և անընթեռնելի։


«ՆԸՐԱՆՑ ՉԸԹԱՂԵՑԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԻ ԾԵՍՈՎ...»

(էջ 415)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։ Դատելով բովանդակությունից, գրված է 1915—1916 թթ., հայկական կոտորածների ազդեցության տակ։

Ինքնագիրը մեր ձեռքին չի եղել։ ԹԸԱ պահվում է մեկ մեքենագիր օրինակ, որից և տպագրվում է առաջին անգամ։

Երրորդ տողում «ճեղքած» բառի փոխարեն կա նաև՝ «կեղեքված»: