Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



ԵՐԳՉԻ ՎՐԵԺԸ

Ծանր հեծության ժամանակների
Եվ ճընշումների անըզգա որդիք,
Կամեցա սիրել, սակայն դուք բարի
Սիրտըս ու հոգիս զայրույթով լցրիք։

5 Բայց դրա համար ես այնպես կերգեմ,
Որ այդ ձեր սիրտը ցավից պատառի,
Տըխուր ձայներով կըթունավորեմ
Հանգստությունը գալոց օրերի։

Հուսահատության թախծալի երգով
10 Լեղի կըդարձնեմ ձեր կյանքը բոլոր,
Եվ դուք կարտասվեք լիացած աչքով,
Խնջույքների մեջ նստած գըլխակոր։

Եվ խիստ վըրեժը զայրացած երգչի
Ձեզ կըհետևի մինչև գերեզման,
5 Ձեր սիրտը կայրի, հոգին կըտանջի…
Եվ կըտառապեք այսպես հավիտյան։

84