Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
25
Անհնազանդ արտասուքս
Կամ հառաչանք մի թեթև
Եթե հանկարծ հայտնեն վիշտս
Ակամայից քո առջև,
Դու մի՛ կարծիր, թե քեզանից
30
Կարեկցություն եմ խնդրում,
Այլև իզուր մի՛ հարցնիր ինձ,
Թե ինչ ցավ կա իմ սրտում.—
Քո խոսքերն իմ տխրությանը
Չեն լինելու մխիթար,
35
Եվ իմ սրտի գաղտնարանը
Միշտ փակված է քեզ համար։
Երկինք, գետինք թող միանան,
Կանգնի վկա տիեզերք—
Տվողը հոգուս կարողության,
40
Էլ չեմ սիրիլ քեզ երբեք։
|
|
91