Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեր հորիզոններում և առհասարակ լավ կլիներ, որ շուտ գայիք5։

Շատ բարևներով բարեկամդ՝

Հովհ. Թումանյան

Александрополь

ЕВБ

г.Счрэкану Фадеевичу

Тиграняну

68. ԸՆՏԱՆԻՔԻՆ

Աբասթուման— Թիֆլիս

<1910>, հուլիսի 16, Աբասթուման

Սրբելիք, դուրս գալուս օրը իրիկվան ժամր 9-ին հասա Աբասթուման1։ Բորժոմից մի ֆայտոն վարձեցինք ես ու ինժեները՝ Մարգարովր, մի շատախոսի մինը, ու թեթև, հանգիստ եկանք։ Ինչ ասել կուզի, որ Հեղինեանք շատ ուրախացան ու հրճվանքով դիմավորեցին2։ Ինձ համար առանձին սենյակ են գտել, որովհետև իրենց մոտի եղած սենյակը Օսեփինն Է եղել, կարծել են նա գալու չի։ Էնպես որ, այժմ նամակը գրում եմ իմ սենյակում։ Արդեն սարքվել եմ։ Մահճակալ ունեմ, մի պահարան, հինգ աթոռ, սեղան, լվացարան, և մի մարդ ու կին Էլ ծառա։ Պահարանիս ու սեղանիս վրա արդեն տնկված են կոնյակի շիշը, կաթնի ամանը, կակաոն, միրգը և այլն։ Աբասթումանն Էլ նույն Աբասթումանը, հրաշալի օդ ու ջրով և հանգիստ, խաղաղ, որ շատ-շատերին գժվացնում Է ու ամբողջ օրը տրտնջում են՝ скучно, скучно,скучно*. հենց Էն, ինչ որ ես ուզում էի։ Կարծում եմ էս մի ամսում բավական կկազդուրվեմ։

Եղա Լիսիցյանների մոտ, շատ ուրախացանք իրար տեսնելով։ Նրանց պատմությունը բավականին տխուր է։ Երկու խորն ընկած խեղդված սենյակ ու մի կորիդոր, բալկոնի

  • Տխուր է: