Ես որ եկա, նոր միայն զգացի, թե որքան հոգնած եմ եղել։ Էնպես որ, դեռ մի քանի ժամանակ հազիվ թե հանգստանամ ։
Հապա ինչո՞ւ Շուլավերի երեխանցն Էլ գյուղը չտարաք, եթե Շուլավեր Էդքան շոգ է։ Եթե էդքան հոգիդ աչքացավից չեք վախենում—նրանց էլ տանեիք, խեղճ երեխաները մի քիչ հովանային. մի՞թե էդպես կարելի է։ Ինչի՞ց է հիվանդացել տերտերը։
Հեղինեի ամուսինը երեկ գնաց Բաքու։ Երեկ նամակ ստացա Մանգլիսից՝ Կատյայից4։ Նրանք էլ էնտեղից են շարունակ գրում, որ էնտեղ գնամ. բայց դե այժմ էլ ինչ. կազդուրվելու և հանգստանալու համար միշտ էստեղ լավ է։
Ասա, որ շուտ-շուտ նամակ գրեն։ Ով կգրի՝ միայն նրան կգրեմ ես էլ։
էդտեղ վերի հարկի սենյակը կբռնես, էս լավ միտդ պահիր, որ<ովհետև> հետո գլխացավիցդ էլ չես ազատվիր Իմացիր, որ դա ահագին ազդեցություն կանի։
Նամակս շարունակում եմ մի օրից հետո։ Երեկ մոտս մարդիկ եկան, ընդհատեցին, մնաց մինչև այժմ։ Հիմի փոստը գալու է, սպասում եմ, որ նամակ կստանամ, տեսնենք։
Մի բժշկի հետ խոսում էինք, խոսք ընկավ քու մասին, ասի, որ էսպես, էսպես հիվանդություններ ունի—ասում է, թե գլխացավը մյուս հիվանդության հետ կարող է կապ ունենալ, բայց թող լավ ուտի և միշտ պարզ օդում լինի, զբոսանքներ կատարի, ամենահիմնական միջոցն է գլխի բոլոր տեսակ ցավերի դեմ։ Վերջապես ես կարծում եմ հոգ կտանես։ էստեղ որ լինես կսովորես, ամենքը միայն մի հոգս ունեն, որ ինչքան կարելի է շատ ուտեն, օրը մի տասն անգամ ու շարունակ անտառում լինեն։ Ես էլ արդեն ինձ բավական կազդուրված եմ զգում և հույս ունեմ, որ էս մի ամսում լավ կկազդուրվեմ։ Պետք է ասել, որ շատ եմ ուտում։
Շատ ու շատ բարևներ են պատվիրել գրելու Հեղինեն ու իր մայրը, Լիսիցյանները և մի քանի ոտիշներ, որ էս րոպեիս միտս չեն գալի։ Հա, Նվարդն (Աղամալյան) ասում է Աշխենի անունով է ուղարկել Շուլավեր։