Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
75. ԱՐՏԱՂԱԶԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Աբասթուման—Դսեղ
<1910>, օգոստոսի 10, Աբասթուման

Արտիկ ջան,

Ստացա վերջին նամակդ1։ Ախպեր, դու ավելի շատ բան ես գիտացել մեծ նկարիչների կյանքից, քան թե ամբողջ Աբասթումանը, որ շատ զարմացավ էդքան տեղեկությունների վրա։ Բայց ամենից լավն էն է, որ դու էլ լավ գիտես, որ ինչքան էլ մեծ տաղանդ ունենա մարդը, գիտությունը ու գաղափարները և տպավորություններն են, որ հարստացնում են նրան, ճոխացնում են, խորացնում են։

Իգատակ, ինչպես երևում է, լավ եք ապրում։ Ես վաղուց էի ասում էդտեղի համար. գոնե լավ է, որ հիմի տեսաք ու հավանեցիք։

Պատրաստվեցեք, բայց մի շտապեք Թիֆլիս գալու։ Մնացեք մինչև 23—24−ը կամ 25−ը։ Ուսուցիչները միայն 25−ին են Թիֆլիս կանչված։ Ուրեմն՝ քննություններն սկսվում են 25−ից հետո2։ Չվռազեք ու գաք։

էստեղ հաճախ անձրևներ են գալի։ Մուշեղը չգիտեմ էդտեղ կլինի, թե գնացած Շուլավեր։ Տերտերից նամակ ստացա3։ 10-ին գնալու է Ղարաքիլիսա, մի երկու օր կմնա ու կերթա Թիֆլիս, էնտեղից էլ Շուլավեր։ Երեկ Ջալալօղլուց հեռագիր ստացա, գավառապետն ու իր կոմպանիեն կենացս խմել էին. պատասխանեցի4։ Բարևներ ու համբույրներ (գրի)։

Հայրիկդ
76. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
<1910>, 10 օգոստոսի, Աբասթուման

Սիրելի Մարիա Մարկովնա,

Վերջերս գրած բաց նամակով1 խոստացա երկար գրել էստեղից, բայց Ձեր հասցեն ինձնից ուզեցին ու կորցրին։ Դուրս