Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քաղաքագլուխ Խատիսյանը պատգամավորներին ներկայացրեց Վրաստանի էքչարխի պաշտոնակատար, էջմիածին գնացող Գրիգորի եպիսկոպոսին։ Պատգամավորների կողմից պ. Խատիսյանը շնորհակալություն հայտնեց Գրիգորի եպիսկոպոսին իր ուշադրության համար դեպի կաթողիկոսի հիշատակը։ Գրիգորի եպիսկոպոսը հայտնեց իր խորին հարգանքը դեպի կաթաղիկոսը և ասաց, որ քրիստոնյանները բոլորն էլ հավասար են Աստծու և թագավորի առաջ։

Հովհ. Թումանյան
84. «ՀՈՐԻԶՈՆԻ» ԽՄԲԱԳՐՈԻԹՅԱՆԸ
էջմիածին-Թիֆլիս
75/0, դեկտեմբերի 18, էջմիածին

Երեկ ուղարկել եմ խմբագրությանդ հետևյալ հեռագիրը, որը տեղ չի հասել։ էջմիածին կայարանում Գրիգորի եպիսկոպոսին դիմավորեց էջմիածնի միաբանության կողմից ուղարկված պատգամավորությունը Ներսես վարդապետ Մելիք֊Թանգյանի առաջնորդությամբ։ Նրան մատուցվեց կարետ։ Կարապետ եպիսկոպոսը շնորհակալություն հայտնեց։ Գրիգորի եպիսկոպոսը ուղևորվեց Երևան, այնտեղ ուղղափառ եկեղեցում աղոթելուց հետո կվերադառնա էջմիածին։ էքզարխի ներկայացուցչի, փոխարքայի օգնական սենատոր Վատացիի և գեներալ Լազարևի համար տեղ է հատկացված Վեհարանում։ Մեծ թվով պատգամավորներ են եկել, կան պատգամավորներ Բաքվի, Գանձակի և Երևանի մահմեդական ազգաբնակչության կողմից։ Ճեմարանը, վանքի հյուրանոցը և միաբանների խուցերը լիքն են։ Ստացվում են մեծ քանակությամբ ցավակցական հեռագրեր։ Կան շատ արծաթե պսակներ զանազան քաղաքներից և հիմնարկություններից։ Տեղումս են գտնվում թղթակիցներ, որոնց թվում «РуССКОС СЛОВО»-հ հատուկ թղթակիցը: Կարգադիր կոմիտեն ընդունում է եկվորներին և նրանց համար տեղեր տալիս։ Եղանակը բարեհաճ է։

Հովհ. Թումանյան