<1914>, փետրվարի 6, 7, <Թիֆլիս>
Առաջ մի հարցերիդ պատասխանեմ1։
Ճյուղեր բաց անելու իրավունք դեռ չենք ստացել։ էդ խնդիրը պետք է մարտի տարեկան ընդհանուր ժողովում քննվի2։ Բաքուն էլ էր էդ մտքով դիմել և նույնպես դեռ սպասում է, բայց արդեն գրասիրաց մի ակումբ են կազմել, և օրերս նորից սկսելու են իրենց գործունեությունը։ Դուք էլ նրանց օրինակով կարող եք Երևան նույնպես գրասիրաց մի ընկերություն—մի ակումբ կազմել և կանոնավոր դասախոսություններ ունենալ3։
Քեզ պետք է ասեմ, որ ես ուրիշ կարծիքի եմ Երևանի մասին, և մոտ օրերս գուցե մի քանի տող բան գրեմ լրագրում4։ Մեծ, շատ մեծ կարևորություն ունի մեր բնիկ երկրի քաղաքներում ամեն մի էդ տեսակ կուլտուրական ձեռնարկություն։
Ցնծագին պետք է ողջունենք էստեղից ձեր Գրասիրաց ընկերության բացումը։
Ամեն բան, ինչ որ ձեոներիցս կգա ձեր ծառայությանը պատրաստ ենք։
Բարդ բան չի ձեր անելիքն առայժմ և տեղիդ նահանգապետի միջոցով ամեն բան կարող եք շատ կարճ միջոցում վերջացնել
Անցյալ օրը մոտս էին և երկու երևանցի երիտասարդներ—Շահինյան—նույն խնդրով։ Ես կարծում եմ շատ