նա կանգնած է ռուսի հետ. և շատ ուրախ եմ, որ առաջինը դու եղար խաչը ձեռիդ, մեր ժողովրդին <տարար> դեպի մեր սիրելի փոխարքան։
էս ժողովուրդը ուրիշ փրկություն չունի2։ էսօր տեղեկություն ստացա թե կարող է պատահել, որ Թուրքիան էլ պատերազմ հայտնի3։ Իհարկե, էն ժամանակ Կովկասը տակն ու վրա կլինի, և մենք շատ բան կունենանք անելու։ Եվ իմացած եղիր, որ ես պատրաստ եմ ամեն բանի։ Շուտով կգամ Թիֆլիս, էս երկու օրս երևի, և՝ պետք է աչալուրջ լինենք ու պատրաստ։ Եթե ավելի կարևոր բանի պետք չեմ գալ, խառնակության դեպքում, իմ անցյալ փորձը կա ու կա — անշուշտ պետք կգամ մեր կողմերը։ էդ մասին արդեն դրել եմ մեր գավաոապետին։
Ու էսպես, վերևից մինչև ներքև կանգնած ենք Ռուսաստանի հետ, և սրա վերջը շատ լավ բաների հետ—կլինի և հայոց հարցի վճիռը։
Մերոնք շատ բարև են անում։
200. ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Ձաղվեր — Թիֆլիս
Աշխեն ջան, մենք էս մի քանի օրը կգանք։ Ամենքս շատ լավ ենք։ Ամեն օր քեզանից տեղեկություն ենք սպասում։ Տուն բռնելիս ի նկատի ունեցեք, որ մեր կողմերից մոտիկ լինի։ Արտիկի համար մի 30<ռ> եմ ուղարկում—թող Գիգան ղրկի նրան։ էստեղ տնաքանդները կայարանում բլանկ չունեն և ղրկելը դժվարացավ։
Մուշեղից ոչ մի տեղեկություն չունեցանք, ինչպես երևում է, գերի են պահում թե նրան, թե Սաշային ու Քսենյային1։ Երեխեքը շատ լավ են։ Մի հինգ-վեց հոգով անցյալ օրը