անեն միառժամանակ, հո դրանով չենք ապրում, կամ վերջապես փոխի Իգատակի հողերի հետ, մղարթեցիք աղաչանք են անում, թող գնան նրանց հետ ինչ ուզում են անեն, նրանք էլ մարդիկն ասում են—տվեք մեզ, մենք դրանց հախիցը կգանք, չէլավ, չէլավ, չէլավ։
Գնաց, եկավ, ձգձգեց, ձգձգեց, մյուս կողմից՝ կրակը թեժացրին ու թեժացրին, մինչև որ տվին, տուններս քանդեցին, և ինչից որ վախում ու դողում էինք—կատարվեց։
Սեպտեմբերի 16֊ին Քարնջի մոտի հանդումը, առավոտը դագի աոաջին կանգնած ժամանակը տալիս են ու էսպես մեզ տնաքանդ անում։ Գնացի, խփողները երեք հոգի են էլել, մինը քարնջեցի, մինն էլ Փանոսի տղեն։ Մարցցին ու քարնջեցին բռնվեցին, Ջալալօղլի տանելիս մեր ձորումն ուզեցին փախչեն՝ երկուսին էլ սպանեցին։ Փանոսի տղեն փախել էր, նոր տեղեկություն եկավ, որ բռնվել է։ Այժմ որոնում ենք ուրիշ մասնակիցների։ Էսպես ոչ միայն տնաքանդ էլանք ու անվերջ ցավ ունեցանք, այլև տուններս արյուն կապվեց։ Հիմի բանը մնում է նրան, որ մի կողմից՝ մեր թշնամիներին պատմել տանք, մյուս կողմից՝ էս կրակը հանգցնենք, երրորդ կողմից՝ մեր ապրուստը չկորցնենք, վերջապես՝ տղամարդություն ունենանք էս տեսակ դժար դրությունը տանելու1։
Արտաշին հեռագիր տվի2, եկավ, մի տասն օրով գնաց գյուղը։ Օլեն էլ էնտեղ էր մի քանի ժամանակ։ Ետ եկավ, Արտաշը վերադարձավ, գնաց բանակը, և շատ խելոք, շատ մարդավարի պահեց իրեն առհասարակ։ Ինքն էլ արդեն Աննայի ու Ստանիսլավի նշաններ է ստացել և երրորդն էլ չգիտեմ՝ թե ինչ։ Երեկ էլ մի տասն օրով Արշավիրն է եկել գյուղը3։ Նանը, պետք է ասեմ, որ իրան լավ է պահում։ Հարսներն էլ են լավ, երեխեքն էլ։ Հաշիվներն ու ապրանքն էլ կարգադրեցի, մինչև քո գալը։ Այժմ ես զբաղվելու եմ քո գալու գործով, որ էս կողմերը ծառայես։ Վերջապես, էդ մասին հետո։
Ես էլ հիվանդ էի, նոր եմ անկողնից վեր կացել4։ Արտիկն ու Համլիկն էլ զինվորագրությունից ազատ են մի-մի տարով5։