Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է




282. ՆՎԱՐԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Քոբեր—Այգեհատ

<1918, հունիսի 20-22, Քոբեր>

Նվարդ ջան, ես էս րոպեիս գերմանացիների մեծի մոտ էի։ Լավ կլինի ամեն բան։ Շատ սիրով վերաբերվեց, մանավանդ, երբ իմացավ բանաստեղծ եմ։ Ասում է՝ էս երկու օրը ամեն բան կվերջանա, բայց խորհուրդ տվեց, որ ես մի հասնեմ Թիֆլիս ու վերադառնամ։ Իրենք առավոտը վաղ էստեղից՝ Քոբերից, ժ. 6-ին ինձ կուղարկեն Սանահին, որ 7-ին գնամ Թիֆլիս։ Երևի մի օր կմնամ էնտեղ։

Այժմ մայրիկը Ձաղի ձորում, Գոգնաց բազումն է՝ Թամարի հետ։ Երկու գառն եմ առել ուղարկել, ես էլ գնում եմ։ Ուզում եք՝ հյուր եկեք։ Բարևներ ու համբույրներ ամենքիդ՝

հայրիկդ

283. ԳԵՎՈՐԳ ԽԱՏԻՍՅԱՆԻՆ

Թիֆլիս — Կոստանդնուպոլիս

<1918>, հունիսի 28, Թիֆլիս

Սիրելի Գիգա,

Ինձանից շատ բարև արա մեր պատգամավորներին և ասա. մեր ժողովուրդը փչանում է։ Շարունակ գյուղերում թալան, առևանգություն, սպանություն, ծեծ ու հալածանք։ Մինչև ձեր խորհրդաժողովի վերջանալը էստեղ էլ շատ բան կվերջանա, և կամ գուցե հուսահատված՝ ժողովուրդը կդիմի էն տեսակ միջոցների, որ խնդիրը միանգամից կամ էս կողմը կարի, կամ էն։ Մեր Ազգային խորհրդի ու, էսպես ասած, կառավարության ապիկարությունը հասնում է ոճրագործության։ Ոչ թե իրենք իրենց ճանապարհը չբաց արին, այլ երբ գերմանացին և վրացին էլ բաց արին, նույնիսկ էն ժամանակ էլ մի չեկան ու տեղեկություն չտվին, թե ինչ կա, ինչ չկա, որ