Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

285. ԳՅՈԻՏ ԱՂԱՆՅԱՆԻՆ

Արժանապատիվ Գյուտ ա<վագ>, քահանա Աղանյան

<1918, հուլիսի 19, Թիֆլիս>

Սիրելի տեր Գյուտ հայր,

Որդուս ձեռքով մի հարյուր ռուբլի եմ ուղարկում։ Խնդրում եմ մեր ընկերության կողմից (գրողների) Գալուստ Տեր֊Մկրտչյանի՝ Միաբանի համար հոգեհանգիստ նշանակեք կիրակի օրը, հայտարարություն տաք և կարգադրեք։

Ձեր Հ. Թումանյան

Ուրբաթ

286. ԳՅՈԻՏ ԱՂԱՆՅԱՆԻՆ

<1918, հուլիսի 20, Թիֆլիս>

Սիրելի տեր Գյուտ,

Ոմանք կարծում են շատ ավելի հարմար Է, որ վաղը հոգեհանգստից հետո բոլոր ընկերությունների և թերթերի ներկայացուցիչներին հրավիրենք խորհրդակցության՝ հենց մոտիկ Թանդոյան եկեղեցու դպրոցի դահլիճը։ Էսօր շատերը չեն կարող։ Եվ Էս մասին պետք Է հայտարարել վաղվա թերթերում։

Բարեգործական ընկերության նախագահը խնդրում Է իրենց Էլ դնեք մահազդի մեջ։ Ես հետո կանցնեմ մոտդ, մի ժամից կամ երկու։

Քո Հ. Թումանյան