Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
290. ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻՆ
Հայրենակցական միության կենտրոնական խորհրդին
<1918, հունիսի երրորդ տասնօրյակ, Թիֆլիս>

Կարևոր գործով բռնված եմ։ Խնդրում եմ ժողովին նախագահի փոխնախագահը։

Հ. Թումանյան
291. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՇԻՆՈԻԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ
Թիֆլիս–Երևան
Հայաստանի վերաշինության հարգելի կոմիտեին
Հայ գրողների ընկերության նախագահից

Հայ գրողների ընկերությունն իր հիմնադրության օրից հենց առաջին ընդհանուր ժողովում ընդունեց մի որոշում — երբեք մասնավոր դիմումներ չանել նյութական միջոցների համար, և եթե հարկ լինի երբևէ դիմում անել, ապա դիմել ազգային ֊հասարակական մարմինների։ Չնայելով էս որոշումին, Հայ գրողների ընկերությունը մինչև էսօր դիմում չի արել, նույնիսկ ազգային հասարակական մարմիններին։ Բայց այժմ, կյանքի ծանր պայմանները ստիպում են միջոցների դիմել առանց էն էլ ծանր հայ գրական մարդկանց վիճակը թեթևացնելու։ Վերջերս էլ գրողների ընկերությունը որոշում կայացրեց բանալ կոոպերատիվ, օգնելու համար թե իր անդամներին և թե առհասարակ մեր մտավորականությանը, բայց դրա համար էլ միջոցներ պիտի գտնել։ Եվ ահա, էս ամենը հայտնելով հարգելի կոմիտեիդ, էն հավատով, թե ինչքան բարձր եք նկատում հայ գրողի և գրողների ընկերության բարձր կուլտուրական արժեքն ու կարևորությունը,