Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կխոսենք, երբ կպատահենք։ Եթե գրեմ, ո՛չ ժամանակ կա, ո՛չ էլ թուղթը հերիք կանի4։

Ես մի երկու ամիս հիվանդ պառկած էի, նոր եմ վեր կացել։

էս երկու օրս լուր առանք, որ Պարսկաստանում սպանվել է իմ երկրորդ որդին՝ Արտավազդը, որ Վանա գաղթականության հետ էր։ Ուղղակի խորտակված ենք ամբողջ ընտանիքով էս վշտի ծանրության տակ5։

Մեր կառավարությունը մինչև էսօր էլ կոնգրեսին ներկայացնելիք մեմորանդումի համար հոգս չքաշեց, նյութեր չհավաքեց, թե ինչ կորուստներ ենք ունեցել մենք կամ ինչ բռնություններ են կատարվել մեր ժողովրդի վրա։ Ստիպված մենք սկսեցինք՝ Հայրենակցական միությունների կենտրոնական խորհուրդը6։ Այժմ իմ նախագահությամբ մի բյուրո է կազմված և աշխատում է եռանդով7։ Կառավարությունն էլ տվել է իր սանկցիան։

Գրաբերս՝ պ. Դավիթ Անանունը, մեր կողմից գալիս է լիազոր՝ Ղարաբաղում կազմակերպելու էս գործը։ Խնդրում եմ աջակցություն ցույց տաս նրան, եթե հարկավոր չլինի։

Այժմ սպասում եմ հունական և ֆրանսիական դեսպաններին, գալու են մոտս, մի փոքրիկ շրջանի հետ մի զրույց անենք։

Լոռեցիները վրացի զորքերի լրբությունից կատաղած՝ հարձակվել են նրանց վրա, և առաջ է եկել կանոնավոր պատերազմ։ Վրացիք նահանջել են մինչև Բորչալու՝ տալով բավական սպանվածներ և գերիներ։

Զբաղված ենք էդ կռիվը վերջացնելու գործով8։

Հույս ունեմ, որ շուտով քեզ կտեսնեմ։ Մերոնք շատ բարև են անում քեզ ամենքը։

Քո Հովհ. Թումանյան

Հ. Գ. Ի նկատի ունցիր, որ այժմ մեզ համար, մեր դատի համար միմիայն մեր կոռեկտությունը և հանգստությունն է հարկավոր։ էսպես են խորհուրդ տալիս և մեր բոլոր բարեկամները։