Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



334. ԴԱՎԻԹ ԱՆԱՆՈՒՆԻՆ

Թիֆլիս ֊ Երևան

1919, նոյեմբերի 28, Թիֆլիս

Սիրելի բարեկամ,

Ձեզ հասանելիք դրամից ուղարկում եմ առայժմ երեք հազար ռուբլի։

Ինչո՞ւ՝ կհարցնեք։

Նախ՝ էստեղ շատ գրականների դրությունը էնքան վատ է, որ գալիս են՝ ես էլ ում փողը մոտս է լինում՝ տալիս եմ իրենց։ էդպես էլ Ձերն էի արել։ Խոստանում են միշտ ու, ի֊ հարկե, ետ չեն բերում։ էսպեսով էլ ինքս ընկել եմ մի ահագին պարտքի տակ։

Մի խոսքով՝ երեք հազարը ղրկում եմ — հարյուր հազարից նշանակած 5 հազարի հաշվին, մնում է երկու հազարը, էն էլ կղրկեմ բյուրոյից տալիք գումարի հետ մոտ օրերս։ Շնորհակալ եմ մեր բյուրոյի հանձնարարությունը կատարելու համար1։ Նամակս շատ վռազ եմ գրում, թե մի քիչ էլ գրական զրույց անեինք։

Ջերմ բարևներով

միշտ բարեկամդ՝

Հովհ. Թումանյան