Այս էջը հաստատված է
<1907>, օգոստոսի 3, Մանգլիս
Իր մոխրոտ Արեգին:
Հայրիկը
Ստացա հարգելի բյուրոյի № 76 գրությունը1, որով իմ «Սասունցի Ղավիթը» հրատարակելու ցանկությունն Է հայտնում և ուզում Է իմանալ իմ պայմանները։
Եթե գիտենայի քանի օրինակով Է տպվելու, անշուշտ շատ ավելի պարզ ու հեշտ կասեի իմ խոսքը։
Բայց քանի որ այդ առաջարկը չկա, [որ ես կարճ պատասխանեմ], պետք Է անցյալի փորձն ու օրինակը բերեմ։ <<Ստ. Լիսիցյան և ընկ.» հրատարակչական ֆիրման մի 3 տարի առաջ ինձնից առավ նույնպես «Սասունցի Դավթի» և այլ գրվածքների առանձին արտատպության իրավունքը, տպեց 2400—2600 օրինակ, թերթին վճարեց 100ռ.2։
Եթե այս պայմանը ձեռնտու Է բյուրոյին, կարող Է վերջացած համարել համաձայնությունը, իսկ եթե ոչ՝ կխնդրեի բարեհաճեր իր առաջարկն աներ մանրամասն ու որոշ։
<1907, սեպտեմբեր, Թիֆլիս>