Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


375. ՀԱՅԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
<1921, հունիսի վերջեր, Թիֆլիս>
Հարգելի պ. Հայկ,

Մեր գրողների ընկերության գանձապահը նոր է վերադարձել գյուղից1, հաշիվ են տեսնում, մի քանի օրից կվեջացնեն ու Ձեր գիմնազիայի վճարը կտանք։

Խնդրում եմ մինչև էդ՝ տղաների վկայականները հանձնեք իրենց։

Ձեր Հովհ. Թումանյան

Մեծարգո պ. Հայկ Հովհաննիսյանին

376. ԱՐԵԳ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս — Երևան

<1921, հուլիսի 11, Թիֆլիս>
Արեգ ջան,

Սրանից առաջ ես քեզ մի երկար նամակ էի գրել, բայց էն նամակը ետ եկավ։ Երևան եկողն էլ չէր եկել, ետ բերավ1։

Մենք դեռ լավ ենք։ Ամենքս էլ առողջ ենք ու ապրում ենք առաջվա պես։ Խոլերա կա, բայց մեր չորս կողմը ոչինչ չկա։ Երեկ էլ Գրիշեն եկավ, բոլորիս էլ պատվաստեց2։ Կարող է պատահել, որ Կոջոր գնանք, գոնե մի մասս։ Կառավարական շրջաններից ասում են գնա, հարմարություն կտանք։ Օրջոնիկիձեին պատահեցի անցյալ օրը. ասում է՝ ինչու չես գալիս։ Խոստացա գնամ։ Մի քանի բան կա կարևոր — զրույց կանենք, կտեսնենք ինչ է դուրս գալիս։

էստեղ՝ Թիֆլիսում դեռ լավ է. տեսնենք ինչպես է լինում մոտ առաջիկայում։ Բավական ծանրացել է և օրըստօրե ծանրանում է ժողովրդի տրամադրությունը։

Վերջապես իրենցն արին Զանգեզուրի «թագավորները»3։