Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է




378. ԱՐԵԳ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս — Երևան

1921, հուլիսի 29, <Թիֆլիս>

Արեգ ջան,

Էս քանի ժամանակ Է քեզանից նամակ չենք ստանում։ Չեմ հասկանում ի՞նչ Է պատճառը1։ Ասում են նոր պաշտոն ես ստացել, որ այլևս գավառները չես գնալու, մշտապես մնալու ես Երևան։ Ասում են՝ Էս մի քանի օր քեզ տեսել են Քոլագերան — մի խոսքով չենք իմանում՝ որտե՞ղ ես կամ ի՞նչ բանի ես։

Երևի արդեն տեղեկություն ունես Դսեղ մեր տանը պատահած նոր դժբախտության մասին։ Արշավիրի մահվան մասին2։ 3Հետզհետե մեր տունն ավերակ Է դառնում մեր հայրենիքում։ Իհարկե, խեղճ նանն Էլ չի դիմանալու Էսքան հարվածներին։

Վերջապես։

Մենք բոլորս առողջ ենք։ Աշխենը երեխի և Արփիկի ու Սեդիկի հետ գնացին Ցագվեր ամառանոց։ 4Էսօր էլ Սաղյաններն են գնում առանց Գրիշայի։ Թեև Թիֆլիս շատ հով է։ էնքան հով է, որ երբեմն նույնիսկ ցուրտ է անում։ Օրջոնիկիձեի կարգադրությամբ ինձ 2—3 սենյակ են հատկացրել Կոջոր, ամեն հարմարությունով, բայց մի կողմից գործերս չեն թույլ տալիս գնալու, մյուս կողմից էլ շատ է հով։ Կերթամ երևի մի երկու շաբաթով հանգստանալու։

Պոլսից երեկ մարդիկ եկան. նրանց պատմելով արդեն վերջացել է Տաճկաստանի բանը։ Տեսնենք։ Ըստ երևույթին, ևս մոտիկ օրերում շատ կարևոր դեպքեր են տեղի ունենալու։

Դու գրել էիր, թե գալու ես։ Լավ կանես մի քանի օրով գոնե գաս, եթե ավելի երկար ժամանակով չես կարողանալ։

Բարևիր մեր մոտիկներին ու բարեկամներին։ Քեզ լավ պահիր։ Իմացած եղիր միշտ, որ շատ հեշտ մալարիտ կստանաս