Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց շարունակ սիրտս ասում է՝ զուր էդքան հեռու գնացիք էս տեսակ ժամանակ։

Ինչևէ։

Մանրամասն նամակ գրեցեք, տեսնենք ոնց եք, ինչ եք անում։ Շատ կարևոր դեպքեր են տեղի ունենում Փոքր Ասիայում։ Հեռագիրներից էլ է երևում, որ թուրքերը վերջնականապես խորտակված են։

Մոտ օրերս, ինձ թվում է մեծ փոփոխություններ են պատահելու2։

Գրիշան ինչ որ կասի՝ կլսեք։

Համբուրում եմ ամենքիդ՝

հայրիկ

380. ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս – Ձաղվեր

<1921>, օգոստոսի 27, <Թիֆլիս>

Աշխեն ջան, ես էնքան եմ անհանգստանում ձեզ համար, որ երևակայել չեք կարող իսկի։ Էս գիշեր էլ քեզ երազում տեսա, թե ոնց եք բաժանվում1, մի քիչ էլ տխուր էիր, և շատ ծանր տրամադրոււթյան տակ էի, որ եկան այժմ, թե գնացող կա Յագվեր։

էս գնացողին ենք սպասում քանի օր է։ Դեռ Նվարդն ու Անուշը պիտի գային, նրանց գալը չեղավ, ուրիշ եկողն էլ ուշացավ։ Դրանից էլ ձեր փողը կես եղավ, էնպես որ, այժմ ղրկում եմ հինգ հարյուր հազար։ Էստեղ ես էնպես եմ զբաղված, որ չեմ կարող գալ, թեև շատ էի ուզում։ Մենք ամենքս շատ լավ ենք, եղանակներն էլ լավ են, ապրուստներս էլ։ Արեգը դեռ չի եկել։ Լավ է նա էլ։

Մուշեղն է մի քիչ հիվանդ եղել և Մարուսյան է հիվանդ2։ Նրանց էլ անցյալ օրը մի էսքան ուղարկեցի։