Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

391. ՎՐԱՍՏԱՆԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ

ԿՈՄԻՍԱՐ Դ. Վ. ԿԱՆԴԵԼԱԿԻԻՆ ԵՎ

ՎՐԱՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ

<1921, հոկտեմբերի 28, 29, Թիֆլիս>

Ճիշտ է, որ իմ սերն առհասարակ դեպի ժողովուրդները, մասնավորապես դեպի եղբայրակից վրաց ժողովուրդն ու Վրասաանը միշտ եղել է իմ գլխավոր ղեկավար զգացումը, բայց ես երբեք չէի կարծում, թե այդ զգացումը երբևիցե կնկատվի իբրև մի առանձին առաքինություն և կվարձատրվի այնպես առատորեն, ինչպես այդ արել են իմ վերաբերմամբ Վրաստանի լուսժողկոմը և Վրաց գրողների ընկերությունը։

Չնայելով, որ հայոց կառավարությունը արդեն կենսաթոշակ էր նշանակել ինձ համար, նրանք, վրաց գրողներն ու լուսժողկոմը, արժանացրել են ինձ մի բացառիկ պատվի, կենսաթոշակ նշանակելով ինձ համար նաև Վրաստանում իրենց գրողների շարքում։

Այս երևույթը մի ավելորդ անգամ ցույց է տալիս, թե որքան հարազատ է վրաց սրտին ժողովուրդների եղբայրությունը և որքան նա արձագանքում է դեպի ինքն արտահայտված սիրույն։

Խոնարհվելով վրացու ազնիվ սրտի առջև և հավատարիմ մնալով դեպի Վրասաանը տածած իմ սիրո մեջ, ես խնդրում եմ Ձեզ, ընկեր կոմիսար, ինձ համար նշանակված կենսաթոշակը առաջին ամսում մտցնել հօգուտ Վրաստանի երեխաների, որոնց օգտին ժողովարարություն է կատարվում մանկան ներկա շաբաթին1, իսկ երկրորդ ամսում՝ Ռուսաստանի սովյալների օգտին։

Հովհ․ Թումանյան