Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
1908
28. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
<1908>, 10 հունվարի<Թիլֆիս>
Սիրելի Մարիա Մարկովնա,

Ուսուցչական միությունից պատգամավորներ են գալու, էս իրիկուն Ձեզ մոտ,—խնդրելու, որ ինչպես և ինչքան կարող եք նրանց օգնեք մի երեկույթ կազմելու միության օգտին1։

Երեկույթի եկամուտը որոշած է դպրոցական մի ամսագրի հրատարակության համար2։

Ւնձ էլ դիմեցին, որ ես էլ միջնորդեմ՝ հանձն առնեք այդ խամ ու համակրելի ընկերությանը այդ գործի մեջ։ Բայց ես հիվանդ պառկած եմ (այս մասին կզեկուցանի «ընկեր Սմբատը )։

Եվ ահա միջնորդում ու խնդրում եմ, որ ինչ որ կարող եք—չխնայեք այդ աշխարհքում միշտ օգտակար ու միշտ բարի դասակարգի համար։

Իսկ նրանք բոլորը իրենց ընդունակություններով ու անընդունակություններով կլինեն պատրաստ Ձեր հրամաններին ու Ձեր տրամադրության տակ։

Ձեր Հովհ. Թումանյան
29. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐԱՅԱՆԻՆ
Թիֆլիս-Ժնև
1908, 22/1, Թիֆլիս
Սիրելի Ֆիլիպ,

Վերջին ժամանակներս շատ տեղեր և շարունակ ինձ հարցնում էին քու մասին, թե լսել ենք, որ գալիս է, երբ է գալիս: