Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եմ մի ուրիշ նամակ տ. Հեղինե Բեկզադյանին հանձնելու7։ Դուք, անշուշտ, ծանոթ եք նրան, խնդրեմ իրեն հանձնեք։

Հավատալով, որ երկար չի տևելու, գալու եք մեր երկիրը, և Ձեզ հետ նորից էնքան լավ ժամեր վայելելու հաճույքը պիտի ունենամ՝ առայժմ ղրկում եմ սրտագին մաղթանքներս, որ առողջ լինեք, և ջերմ բարևներս։

Միշտ Ձեր

397. ԸՆՏԱՆԻՔԻՆ

«Կ. Պոլիս–Թիֆլիս

<1921, դեկտեմբերի առաջին տասնօրյակ>

Չեք կարող երևակայել, թե ինչպես եմ երջանկանում ամեն վայրկյան, երբ մտածում եմ, թե պիտի գամ ձեզ մոտ։ Հենց նոր նամակ ստացա Համլիկից, որ գրում է Լեսբոս կղզուց՝ Սաֆոյի հայրենիքից։

Նվարդին1 էլ է գրել — ղրկում եմ։

398. ՀԱՅԿ ՊեՐՊԵՐՅԱՆԻՆ

Թիֆլիս – Կ. Պոլիս

<1921, Թիֆլիս>
Հարգելի բարեկամ Պ<երպերյան>,

Պոլսից տեղեկացնում են, իբրև թե տպագրել են և վաճառում են իմ «Անուշ» պոեմը։ Մի ուրիշն էլ, ասում են, տպագրության է հանձնել «Լուսաբեր» դասագիրքը, որ կազմել ենք Ս. Լիսիցյանը, Շանթը և ես։

Խնդրում եմ Ձեզ՝ նեղություն քաշեք Պոլսում ստուգելու էս լուրերը, եթե կարող եք տեսնվել հրատարակողների հետ, բացատրություն խնդրեք և մանրամասնությունները ինձ հաղորդեք