Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանք իսկապես ամառը անց են կացրել Մանգլիսում և հյուրընկալել են բանաստեղծին։

8 Աղայանը նույնպես դասագիրք էր հրատարակում «Ուսումն մայրենի լեզվի» վերնագրով սկսած 1875 թվականից, խոսքը վերաբերում է այդ դասագրքում տեղ գտած Թումանյանի ստեղծագործություններին։

Աղայանի պատասխանն անհայտ է, պակասը լրացնում են գրողի դրստեր Լուսիկ Սարյանի հետևյալ տողերը, որ նա գրել է Նվարդին ուղղած իր՝ 1939 թ. մայիսի 4-ի նամակում. «Դու գրում ես նրանց (Թումանյանի և Աղայանի-խմբ.) բարեկամության մասին, բայց դա մի ուրիշ տեսակ բարեկամություն էր, հայրը իր զավակին այնպես չէր սիրում, ինչպես պապեն էր սիրում հայրիկիդ։ Հիշում եմ այն օրերը, երբ հայրիկդ միացավ Լիսիցյանի հետ «Լուսաբերի» համար, դա մի կոնկուրենցիա էր, որը սաստիկ ազդեց պապի նյութականի վրա, չէ՞ որ նախանձողներ էլ կային այդ բարեկամությանը։ «էդ էլ քո Հովհաննեսը»,– ասում էին նրանք։ «Թող, ոչինչը երեխաներ շատ ունի, մեղք է, ես նրան չէի կարողանա ապահովել»,— պատասխանում է նրանց պապեն։ Մի օր էլ եկավ հայրիկդ և ասաց պապին. «Լիսիցյանը պահանջում է, որ ես բոլոր գրվածքներս հանեմ քո դասագրքից, բայց ես նրան մերժեցի, ասացի, «ավելի շուտ ես «Լուսաբերից» կհրաժարվեմ, քան թե էդպես բան կանեմ։ Պապեն գրկեց նրան, արտասվեց» (տե՛ս ԹԹ, Ն. Թումանյանի Ֆ)։

9 Նկատի ունի «Խաթաբալա» երգիծական շաբաթաթերթի 1907 թ. № 31-ը (հուլիսի 28), որտեղ նկարված են Թումանյանը, Շանթը և Ստ. Լիսիցյանը։ Նկարը գունավոր է, պատկերում է կրակի վրա դրված մի կաթսա, որի վրա գրված է «Լուսաբեր», մեջը եփվում են «Հասկերի» համարները։ Հրատարակիչներից յուրաքանչյուրը ունի իր դերը. Թումանյանը աղ է ցանում կաթսայի մեջ, Լիսիցյանը մի ձեռքով խառնում է կաթսայի պարունակությունը, մյուս ձեռքով ավելացնում «Հասկերի» համարները, Շանթը խառնում է կրակը, ավելի թեժացնելու համար, իսկ հեռվում կանգնած երեք դպրոցականներ դիտում են այդ ամենը։ Նկարի տակ գրված է. «Բանաստեղծ Հ. Թումանյանը, գրող Շանթը և ուսուցիչ Ստ․ Լիսիցյանը եփում են հարիսա— «Լուսաբեր» մայրենի լեզվի դասագիրք»։

10 Նկատի ունի իր «Ուլիկը» հեքիաթը (որի նախնական վերնագիրը, ինչպես տեսնում ենք, եղել է «Սևուկ»)։ Ըստ սույն նամակի, այդ հեքիաթը գրել է հուլիսի վերջերին հատկապես «Լուսաբեր» դասագրքի համար։ Ինչ վերաբերում է երեխային, որին տիկին Թումանյանը Սևուկ է կոչում, նրանց։ վերջին՝ 10-րդ զավակն է՝ Թամարը (ծնվել է 1907 թ. մայիսի 10-ին),