գրած հոդվածները և «Լուսաբերը» (ԳԱԹ, Թֆ, № 1026)։ Ինչ վերաբերում է «…ավելի մեծ բան եմ դառել» խոսքերին, ապա դա ունի իր բացատրությունը։ Ազգամիջյան կռիվներից հետո Թիֆլիս վերադառնալով, Թումանյանը մամուլում հանդես է գալիս և՛ ինքնուրույն, և՛ թարգմանական բանաստեղծություններով («Գաղթականի երգը», «Հայոց լեռներում», «Լևոնի կռիվը», «Մենք ուխտ ունենք», «Վալախական լեգենդը» (Մ. Գորկուց), «Գարուն», «էլեգիա» (Ի. ճավճավաձեից), «Հայավաթի երգը» ( Լոնգֆելլոյից), «Ինեսին» (Բայրոնից), լույս է տեսնում «Գիքորը» աոանձին գրքով։ Խրիմյան Հայրիկի մահվան առթիվ տպագրվում է 1893-ին գրած «Հայ ուխտավորին» բանաստեղծության ամբողջական տարբերակը և «Երկու հայր» ակնարկը։ Տպագրվում են նաև թվով քիչ, բայց հետաքրքրական հոդվածներ (օրինակ, «Անկեղծ չենք», «Վիրավորական հարգանք»), գրախոսական է լույս տեսնում բանաստեղծի կարդացած «Կյանք և գրականություն» զեկուցման մասին (տե՛ս № 15 նամակի № 4 ծանոթագրությունը)։ Բանաստեղծի համբավը մեծացրել էին նաև «Հասկեր» ամսագիրը և «Լուսաբերը»։
Բացի գրական գործերից, գրողին մեծ ժողովրդականություն էր տվել 1905-1906 թթ. խաղաղասիրական գործունեությունը, որի մասին, ճիշտ է, չէր խոսվում հրապարակավ, բայց հայտնի էր բոլորին։
2 Մեջբերումը կատարված է «Տրտունջ» բանաստեղծությունից (1902)։
Տ «Անվերջ ու անվերջ» բանաստեղծությունը տպագրվել է «Հուշարար» ամսագրի 1907 թ. փետրվարի համարում։
4 Տե՛ս ծանոթագրություն № 1։
5 «Հասկերը» սկսել էր հրատարակվել դեռևս 1905 թվականից Ստ. Լիսիցյանի խմբագրությամբ, և սկզբից ևեթ Թումանյանը նրա հիմնական աշխատակիցն էր։
6 Ինչպես տեսնում ենք, ազգամիջյան կռիվներից հետո նույնպես շարունակվում են ոստիկանական հետապնդումները (տե՛ս № 9 նամակի № 2 ծանոթագրությունը), որոնց նպատակը գալիք բանտարկության համար բավարար հիմքեր ստեղծելն էր։
30. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Թիֆլիս–ժնև
(էջ 38)
Ինքնագիրր (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 15(դ)։ Անթվակիր է, ժամանակը որոշվում է ըստ Փիլ․ Վարդազարյանի՝ Ժնևից գրած փետրվարի 26-ի (հ. տ. մարտի 10-ի) նամակի (ԳԱԹ, Թֆ, ց 2, № 454 (7)), ինչի պատասխանը Թումանյանի սույն նամակն է։ Եթե մարտի