նպատակով Ս. Պետերբուրգ մեկնելու փաստի, որը տեղի է ունեցել օգոստոսի 20 — 21—ից հետո (հմմ բանաստեղծի՝ № 76, 80 նամակների՝ Մուշեղին վերաբերող տողերի հետ):
Տպագրվել է ՈԻՀ 2, 426:
1 Առաջին անգամ հրատարակվելիս թյուրիմացաբար վերծանվել է՝ մանկական գրականություն։ «Մանկական գրադարանը» Թումանյանի մանկական ստեղծագործությունների մատենաշարն է (տե՛ս հաջորդ նամակի № 5 ծանոթագրությունը։ «Բազմաչարչար մանկական գրադարան» գրելով, նկատի ունի հրատարակության ձգձգվելը իր բանտարկության պատճառով։ Քանի որ հրատարակուհին՝ Մարիամ Թումանյանը, արտասահմանում էր, գործին սկսում է մասնակցել Փիլ. Վարդազարյանը, իսկ դրամական գործարքը կատարում է նրա գրասենյակի հաշվապահը՝ այս երկտողի հասցեատերը.
80. ՄԱՐԻԱՄ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս—Լեյզեն
(էջ 106)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ՝, ՄԹֆ, № 229։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է բովանդակությամբ, հատկապես, Վարվառա Մելիք֊Հայկազյանի մահվան, նրա կտակի, «Դաշնակցության գործով» մեղադրվողներին Նովոչերկասկ կանչելու փաստերով (տե՛ս ստորև, ծանոթագրություն № 2, 3)։
Տպագրվել է, ԵԺ V, 334 — 336:
է Սույն նամակով բանաստեղծը, պատասխանել է օգոստոսի 25-ին Լեյզենից Մ. Թումանյանի ուղարկած նամակին (ԳԱԹ, Թֆ, № 672):
2 Համաձայն Վարվառա Մելիք—Հայկազյանի կտակի, Թումանյանը պետք է ստանար մի գումարի տոկոսը՝ տարեկան 600 ռուբլի (ըստ նույն կտակի, «Հասկեր» ամսագրին նույնպես հատկացված էր 600 ռ.: Հր. 1910, № 196): Հանգուցյալի ժառանգները առաջիկայի համար բանաստեղծին միանվագ վճարել են 3000 ռ. (ԵԺ V, 325), 1913 թ. հոկտեմբերին Թումանյանը մի նամակով (չի պահպանվել) դիմել Է Հեղինե Մելիք-Հայկազյանի ամուսնուն՝ Տիգրան Բեգզադյանին, խնդրելով ըստ կտակի իր ստանալիք ամբողջ գումարը, որպեսզի կարողանա Իգատակում հողամաս գնել: Բեկզադյանը վճարում Է 2000 ռուբլի, որով բանաստեղծը հողամասը գնում Է, նպատակ ունենալով այնտեղ կառուցել գրողների ստեղծագործական տուն կոպերատիվ սկզբունքներով (տե՛ս Թումանյանին Տիգրան Բեգզագյանի՝ 1910 թ. նոյեմբերի 4—ին գրած նամակը, ԳԱԹ, Թֆ, ց 2,