Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/525

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 դեպի «Հորիզոնը» խոսքերով. պատճառը օրաթերթը դրամով ապահովելն էր (տե՛ս հաջորդ նամակը և № 3 ծանոթագրությունը)։

Տպագրվում է առաջին անգամ։

1 Հիշատակված կոմսուհին Կովկասի փոխարքա Վորոնցով֊Դաշկովի կինն Է՝ Ելիզավետա Անդրեևնան։

2 Խոսքը վերաբերում Է Վրաստանի և Իմերեթիայի հայոց թեմի առաջնորդական ընտրություններին, որր տեղի ունեցավ 1911 թ. հոկտեմբերին, երբ Գարեգին եպիսկոպոս Սաթունյանի մահից հետո առաջնորդի տեղապահ Եփրեմ եպիսկոպոսը Էջմիածնի սինոդից հաստատվում Է թեմի ժամանակավոր կառավարիչ։

92. ՄԵՍՐՈՊ ՏԵՐ-ՄՈվՍԻՍՅԱՆԻՆ

Թիֆլիս–էջմիածին

(Էջ 116)

Ապրիլի կեսեր

Ինքնագիրը (6 Էջ) պահպանվում Է ԳԱԹ, Թֆ, № 412։ Անթվակիր Է. առաջին հրատարակիչները ժամանակը որոշել են 1911, մարտ, հենվելով այն փաստի վրա, որ 1911 թվականին Է «Հորիզոնի» «նյութական դրությունը բարելավվել» (Եժ V, 341, տողատակ), «մարտը», թերևս, ավելացրել են նամակի «երկու ամիս Է գրեթե ես Էլ թերթով չէի զբաղվում…» խոսքերի հիման վրա, քանի որ բանաստեղծն ակնարկել էր «Հորիզոնի» 1911-ի հունվարի 19֊ի խուզարկությունը և իր մեկօրյա բանտարկությունը (տես հունվարի 28֊ի դիմումը և ծանոթագրույթունները)։ Ժամանակը ճշտվում է մեծահարուստ Համբ. Մելիքյանի միջոցով «Հորիզոնի» հրատարակության գործը դրամով ապահովելու փաստով։ Այդ մասին տեղեկություն կա «Խաթաբալա» շաբաթաթերթի 1911 թ. ապրիլի 23-ի № 17֊ում, որով և որոշվում է սույն նամակի գրության համեմատաբար ճշգրիտ ժամանակը։

Տպագրվեք է կրճատումով Եժ V, 341—342։

1 Սրանով դիմում եմ ~ էդ էլ կանենք» Հատվածը տպագրվում է առաջին անգամ։

2 Ղուկասյան թոշակը հատկացվում էր համաձայն շուշեցի մեծահարուստ Ավետիս Ղուկասյանի (1837—1902) կտակի, ըստ որի՝ կրթաթոշակի նշանակումը պետք է տնօրիներ կաթողիկոսը կամ էջմիածնի ճեմարանի հոգևոր վարչությունը։ Տվյալ դեպքում Մեսրոպ եպիսկոպոսը պետք է կատարեր միջնորդի դեր։

3 Տե՛ս հունվարի 28-ի դիմումի ծանոթագրությունը։

Համբ. Մելիքյանի նախաձեռնությամբ նույն թվականի աշնանը ստեղծվում է ընկերություն («Լույս») բաժնետիրական հիմունքներով։ Հիմնական