Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/578

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

170․ ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Ուրավել-Աբասթուման

(էջ 184)

Հուլիսի 27

Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 1370։

Տարեթիվը որոշվում է Մելիք֊Հայկազյանների ամառանոցում Նվարդի հանգստանալու փաստով։

Տպագրվում է առաջին անգամ։

1 Հովհաննես Նալբանդյան—ախալցխացի վաճառական, բանաստեղծի մտերիմներից։

171․ ԱՇԽԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Ուրավել- ՇՎԵՅՑԱՐԻԱ

(էջ 185)

Հուլիսի 29

Ինքնագիրը պահպանվում է ԹԹ, ՄՄ,№1203։Անթվակիր է․տարեթիվը որոշվում է բովանդակությամբ։ Տպագրվում է առաջին անգամ։ 1 Տե՛ս № 168 նամակի № 3 ծանոթագրությունը։

2 Նկատի ունի, որ «Հորիզոնի» խմբագրությունը և գրասենյակը հուլիսի 21-ից տեղափոխվել էին Բեհբության փողոցի №30 տունը, որտեղ ապրում էին Խատիսյանները (Գևորգ Խատիսյանը՝ Աշխենի ամուսինը, «Հորիզոնի» աշխատակից էր)։

3 Կոստյան, հավանաբար, Կոստանդին Խատիսյանն Է՝ Ալեքսանդր և Գևորգ Խատիսյանների եղբայրը, որ մշտապես ապրում Էր Բաքվում։ Նրան գրված նամակն անհայտ Է։

172․ ԱՐՄԵՆ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ Ուրավել-Ալեքսանդրապոլ

(Էջ 186)

Օգոստոսի 2

Ինքնագիրը (2 Էջ) պահպանվում Է ԳԱԹ, ԱՏՖ, №369։ Տարեթիվը որոշվում Է բովանդակությամբ։

Տպագրվում Է առաջին անգամ։

Ինչպես պարզվում Է Թումանյանին Արմեն Տիգրանյանի գրած նամակներից