Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/584

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 183. ԿՈՎԿԱՍԻ ՀԱՅՈՑ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ

Թիֆլիս

(էջ 195)

Դեկտեմբերի 17

Ինքնագիրը (սևագիր 2 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 327։

Տպագրվել է ԵԺ V, 394֊395։

1 Գրությունը գրված է համաձայն վարչության նոյեմբերի 13-ին տեղի ունեցած նիստի (ԳԱԹ, Թֆ, № 1234):

2 Ա. Զարգարյանին ուղղած նոյեմբերի 16֊ի նամակն է։

3 Թարգմանվել և հրատարակվել է ընդամենը երեք պրակ հետևյալ հեքիաթներով. «Լուսերեսն ու Վարդերեսը», «Սագարած աղջիկը», «Զարմանալի աշուղը» (առաջին պրակ), «Անտառի տնակը», «Գորտը», «Հենզելն ու Գրետելը» (երկրորդ պրակ), «Կարմրիկը», «Մոխրոտը», «Ճերմակ օձը» (երրորդ պրակ)։ Առաջին երկու պրակները լույս են տեսել 1914 թ. հունիսի սկզբներին, երրորդը՝ 1915-ի մայիսին։

4 Եթե խոսքը վերաբերում է ավանսին, ապա այդ մասին պատմվել է մինչև այս գրությունը: Թումանյանի տված հետևյալ ստացականը՝ ( ԱԹ, ԱԶֆ, № 19)։

«Ստացա Հայոց հրատարակչական ընկերության նախագահ պարոն Արիստակես Զարգարյանից ի հաշիվ իմ կատարելիք դրական աշխատանքների մի հարյուր վաթսուն (160 ռ.):

10 դեկտեմբերի, 1913


Հ. Թումանյան

184. ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս-Մոսկվա

(էջ195)

Դեկտեմբերի 18

Ինքնագիրը (8 էջ) պահպանվում Է ԹԹ, ՄՄ, № 1376: Անթվակիր է. ժամանակը որոշվում է ըստ Նվարդ Թումանյանի դեկտեմբերի 13֊ին եղբորը՝ Արտավազդին, գրած նամակի, որով հայտնում է նույն ամսի 18-ին Մոսկվա մեկնելու մասին (ԹԹ, Փբ, № 2940) և բանաստեղծի այս նամակի (Նվարդի հետ գրում եմ» խոսքերի։

Տպագրվել է Եժ V, 392 — 393։

1 Պոլոնիուսը «Համլետի» գործող անձերից է, Օֆելյայի և Լաերտի հայրը, նրա խրատները որդուն տե՛ս Շեքսպիր, Համլետ, 1894, Թիֆլիս, Արարված առաջին, տեսարան III, էջ 35 — 36: