Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/624

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր Աղանյանին, թե նա գիրքը տպագրելուց հետո նյութերը ոչնչացրել է։ Վիճաբանաթյունը տևել է բավական երկար. Ս. Թորոսյանը պահանջում էր պատասխանատվության ենթարկել Լեոյին. նույն կարծիքին էր և «Հորիզոնի» խմբագրությունը (Հր., 1916, № 132, 135, 137, 146)։ Հուլիսի 23֊ի հայտարարությամբ Աղանյանը Լեոյին դատի էր տալիս և խնդրում, որ այս գործով զբաղվեն ՀԳԿԸ և Պատմական֊հնագիտական ընկերությունների վարչությունները (Հր, 1916, № 162)։ ՀԳԿԸ վարչության սեպտեմբերի 3-ի նիստում քննարկվել է այդ խնդրին վերաբերող Աղանյանի նոր դիմումը և որոշվել գործը հետաձգել ավելի բազմամարդ ժողովում լսելու, քանի որ այդ օրը Թումանյանից և Աղանյանից բացի ներկա էր միայն Մինաս Բերբերյանը (ԳԱԹ, ՀԳԿԸ ֆ, № 45/7): Այնուհետև, ըստ երևույթին, գործը կարճվել է:

244. ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆԻՆ

Բորժոմ– Թիֆլիս

(էջ 244)

Օգոստոսի 1

Ինքնագիրը (8 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 319։

Տպագրվել է ԲԵՀ, 1968, № 2, էչ 164—165, Ա. Ինճիկյանի ծանոթագրություններով։

1 Այդ նամակները և հեռագիրը չեն պահպանվել: Ինչպես տեղեկացնում է հասցեատերը, Թումանյանի հետ նախապես պայմանավորվել էր ամռանը Բորժոմում հանգստանալու մասին, բայց անսպասելի հիվանդության պատճառով և բժիշկների խորհրդով նա գնացել է Կոջոր և այդ մասին նամակով ու հեռագրով հայտնել բանաստեղծին (ԹԺՀ, 166)։

2 Զ. Եսայանի հիվանդության միջոցին Թումանյանի ցուցաբերած ուշադրության և հոգատարության մասին տե՛ս նույն տեղում։

3 Չպարզվեց, թե ինչ կարևոր գործով է Թումանյանը Թիֆլիս վերադարձել:

4 Խոսքը վերաբերում է Պյատիգորսկում 1916 թ. հուլիսի 19-ին Անդրանիկ զորավարի գրած նամակին, որի «կըհուսամ, դուն այ շուտով Թիֆլիս կլինես» խոսքերից կարելի է եզրակացնել, որ Թումանյանի և Անդրանիկի Թիֆլիս գալը հետապնդում էր նույն նպատակը։

5 Տե՛ս № 228 նամակի № 1 և № 231 նամակի №X 5 ծանոթագրությունները:

6 Տե՛ս № 223 հեռագիրը և ծանոթագրությունները։

7 Նկատի ունի Հայկազյան ընկերություն ստեղծելու իր նախապատրաստական աշխատանքները (տե՛ս № 249 նամակի № 1 ծանոթագրությունը)։