Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/669

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


309. ՎԱՌԼԱՄ ԱՎԱՆԵՍՈՎԻՆ

Թիֆլիս—Մոսկվա

(էջ 309)

Ապրիլի 12

Հեռագրի ինքնագիրը չի պահպանվել։ Բնագրի պատճենը գտնվում է ՊԿՊԱ, ֆ 276, ց 1, գ 6, թ 118, նույնը ձեռագիը, թ 151: Ուղարկված է ի պատասխան ապրիլի 2-ին Մոսկվայից բանաստեղծի ստացած հեռագրի (տե՛ս հեռագրի ծանոթագրությունները):

Տպագրվել է А. И. Микоян, Дорогой борьбы, էջ 303, նույնը հայերեն՝ Ա. Ի. Միկոյան, Պայքարի ուղիով, էջ 386։

Թարգմանություն

Ձեր մարտի 30-ի ռադիոգիրը ստացվել է։ Վարվառա Ջափարիձեն և Շահումյանի որդիներն այժմ ազատված են առանց որևէ երաշխավորության և ազատորեն մեկնելու որևէ սահմանափակման, որի մասին Ջափարիձեն անձամբ հատուկ սուրհանդակի միջոցով Մոսկվա ուղարկած նամակով հաղորդում է Ստալինին։ Առայժմ ո՛չ Ջավարիձեն, ոչ էլ Շահումյանի որդիները ցանկություն չեն հայտնում մեկնելու Կովկասից: Ջավարիձեն Ռուսաստան կմեկնի, երբ Ստալինից կիմանա, թե որտեղ են իր երեխաները, ինչպես նրան գրել է ինքը։ Ուստի և փոխանակման միջոցներ ձեռք առնելու հարկ չկա, և մենք խնդրում ենք Զավրիևին ու Նազարյանին ընձեռել մեկնելու լիակատար ազատություն։

Գրական ընկերության նախագահ Հով. Թումանյանին

310. ՔՐԻՍՏԱՓՈՐ ՎԵՐՄԻՇՅԱՆԻՆ

Թիֆլիս — Երևան

(էջ 309)

Ապրիլի 22

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ՊԿՊԱ, ֆ 43, ց 1, գ 29։

Տպագրվել է, Եժ V, 438 — 439:

1 Խոսքը վերաբերում Է Առաջին համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի կրած վնասները հաշվող քննիչ հանձնաժողովին (բյուրոյին): Մանրամասները՝ № 296 նամակի № 6, 7 ծանոթագրությունները: