7 Խոսքը վերաբերում է 1918 թ. մայիսի 20—25֊ը տեղի ունեցած իրադարձություններին։
8 Ակնարկում է 1920 թ. սեպտեմբերի վերջերի դեպքերը հայոց զորքերի նահանջը (տե՛ս ծանոթագրություն № 1)։
9 Նկատի ունի Պուշկինի «Эхо» բանաստեղծության երկրորդ վեցնյակը.
|
364. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս-Երևան
(էջ 359)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց 3, № 109: Անթվակիր է. տարեթիվը որոշվում է ըստ այս և նախորդ նամակի բովանդակության (հատկապես Համլիկին վերաբերող տողերի)։ Ինքնագրում ամիսը և ամսաթիվը ս<Հեպտեմբերի> 31, հեղինակային վրիպում է, սեպտեմբերը 31 օր չունի, պետք է լինի հոկտեմբերի 1, ուստի և ուղղվում է ըստ տրամաբանության։
Տպագրվում է առաջին անգամ։
1 Չեկ — դրամին փոխարինող կտրոն։
2 Բոն—թղթադրամանիշ։
3 Շանթին գրված այս նամակն անհայտ է։
4 Մարիամը Դեմիրճյանի կինն է:
365. ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՑԱՆԻՆ
Թիֆլիս–Երևան
(էջ 360)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 1211/1,
Տպագրվում է առաջին անգամ։
1 Այդ ամուսնությունը չի կայացել։