Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/714

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 խնդրանքը վերաբերում է այն պայոկին, որ պետք է ստանար Փիլ. Վարդազարյանը՝ Համաձայն Վրաստանի Խորհրդային Հանրապետության հեղկոմի «Գիտական և գեղարվեստական գործիչների սոցիալական ապահովության մասին» կանոնադրության, ըստ որի համապատասխան վաստակ ունեցողներին, դրամական նպաստից բացի, տրվում էր դրամական միանվագ օգնության և մատակարարվում էր պարեն (ԿԱ, 1921, № 148)։

Սույն երկտողը գրված է ի պատասխան կուրացած, անկողնուն գամված, վաստակաշատ բարերար, «Մուրճ» ամսագրի հրատարակիչ, հասարակական գործիչ, Թումանյանի երկերի հրատարակիչ Փիլ. Վարդազարյանի երկտողի, որով վերջինս խնդրում է Թումանյանից՝ Կ. Պոլիս մեկնելուց առաջ տնօրինել իր ոչ միայն «պայոկ» ստանալու իրավունքը, այլև օգնել թոշակավորվելու «իր անցյալ գործունեության համար»։ Նամակը գրված է քրոջ՝ Մարուսյա Վարդազարյանի ձեռքով, իսկ վերջում Վարդազարյանի դողդոջուն ձեռքով ավելացված է, «առանց որի սովամահ կլինեմ» (ԳԱԹ, Թֆ, № 1065):

391. ՎՐԱՍՏԱՆԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ Դ. Վ. ԿԱՆԴԵԼԱԿԻԻՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ

Թիֆլիս

(էջ 403)

Հոկտեմբերի 28, 29

Ինքնագիրը չի պահպանվել: Տպագրվում է ըստ առաջին հրատարակության, որն ունի «Բանաստեղծ Հովհ. Թումանյանը հետևյալ նամակն է ուղղել Վրաստանի լուսժողկոմ Դ. Վ. Կանդելակիին» վերտառությունը (ԿԱ, 1921, № 199, հոկտեմբերի 30):

1 Տե՛ս № 389 նամակի № 5 ծանոթագրությունը։

392. ՎՐԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ

Թիֆլիս

(էջ 404)

Հոկտեմբերի երրորդ տասնօրյակ

Ինքնագիրը (սևագիր) թանգարանային ֆոնդերում չի պահպանվել։ Անթվակիր է. մոտավոր ժամանակը որոշվում է № 389, 391 նամակների թվագրությամբ և ծանոթագրություններով։

Տպագրվում է ըստ առաջին հրատարակության (ԵԺ V, 463)։