Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/729

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 Տպագրվել է ԵԺ V, 478:

1 Տե՛ս № 399 նամակի № 2 ծանոթագրությունը։

ՅԱԿՈՎ ՆԻԿՈԼԱԶԱՐՅԱՆ

Թիֆլիս

(էջ 431 )

Դեկտեմբերի 11

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրված Է հասցեատիրոջ գործունեության 25֊ամյա հոբելյանի առթիվ:

Տպագրվել է ԵԺ V, 478—479, որտեղից և արտատպվում Է։

Թարգմանության

Սիրելի Յակով,

Քեո արժանավոր զավակիդ Վրաստանի, հոգով քնքույշ ու վեհ Վրաստանի, որ իր համար ընտրել է «սքանչելի» մակդիրը և այդ սքանչելիքի մեջ դրել ողջ համամարդկայինն ու աստվածայինը, քեզ, որ համակված մեծ մոր ոգով, ընտրելով գեղեցիկին ծառայելը զարմանալիորեն կենդանի ձևեր տվիր անձևին և անմահություն դրիր անկյանք քարերի մեջ, Վրաստանի համար հանդիսավոր օրը հղում եմ իմ սրտագին ողջույնը և եղբայրական համբույրը։

Արդեն մի տարուց ավելի գամված լինելով անկողնին և ի վիճակի չլինելով մասնակից լինելու ձեր ուրախության ու բարեկամության հանդեսին, խնդրում եմ այս օրվա հանդիսավոր բացականչությունների մեջ լսելի դարձնել նաև իմ ձայնը։

Քեզ միշտ նվիրված՝

Հովհաննես Թումանյան

Ողջույնի խոսքը կարդացվել է հոբելյանական հանդեսի ժամանակ՝ թողնելով մեծ տպավորություն։ Այդ մասին դեկտեմբերի 22-ին Թումանյանին գրել Է գրականագետ Գրիգորի Ռոբակիձեն, որի նամակից բերվում

Է հետևյալ քաղվածքը. «Твое письмо на юбилее Николадзе произвело на всех огромное впечатление. Па меня же исключительное. В твоих словах я руками ощутил любовь к Грузии: любовь, которую может переживать лишь великий человек» (ԹԹ., ՆՆ, թղթ. № 38):

Թարգմանություն. «Քո նամակը Նիկոլաձեի հոբեյանին կարդացվեց և հսկայական տպավորություն թողեց բոլորի վրա։ Ինձ վրա՝ բացառիկ տպավորություն։ Քո խոսքերի մեջ ես ձեռքերով շոշափեցի քո սերը Վրաստանի հանդեպ, այդպիսի սեր կարող Է զգալ միայն մեծ մարդը»։