Վաղ ժամանակ մի հայ շենում
Մի հարգևոր հարսն է լինում։
Նըրա բերնից՝ կեսուր–կեսառ
Չէին լըսել մի շունչ, մի բառ, 5
Չէին տեսել շուրթը մի օր…
Էսպես խոնարհ ու հարգևոր։
Մի օր մենակ օդում նըստած
Իր ճոխ մազերն արձակ թափած,
Ազատ, անփույթ սանրում, հյուսում, 10
Հետն էլ ձենով երգ էր ասում։
«Աշխարհքը բանտ,
Մեջը անբախտ
Ես մի գերի անխընդում.
Սիրուն շորեր, 15
Ջահիլ օրեր
Ի՜նչ եմ անում էս բանտում։