Ու վերացավ,
Վե՜ր, հեռացավ։
Էն էր ու էն.
Խեղճն էն օրեն 55
Հանդերն ընկած՝
Հոպոպ մընաց.
Միշտ էլ էն հին
Սանրը գըլխին,
Չալի՜կ-մալի՜կ, 60
Լեզուն լալիկ,
Անխոս ու լուռ,
Մոլո՜ր, տխուր։
Բայց երբ հանկարծ
Միտն է գալիս, 65
Որ գլխաբաց,
Երգ ասելիս՝
Իր կեսուրը
Բացեց դուռը,
Վեր է թըռչում 70
Սըրտատըրոփ
Ու դեռ ճըչում.
— Հո՛–պո՛պ… Հո՛–պո՛պ…