Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
1899
ՈՐԲԸ
(Հայ ժողովրդական ավանդություն)
— Սըհա՜կ… Սըհա՜կ… գիշերն ի բուն
Կանչում է Որբն աղեկըտուր,
Աշխարհքն այնինչ մըտած խոր քուն,
Ինքը մենակ ու շուրջը լուռ:
5
Աղջիկ էր նա մի ժամանակ,
Էնպես աշխո՜ւյժ ու գեղանի.
Թուրքը տեսավ, խելքը գընաց,
Ուզեց զոռով հարեմ տանի:
— Մի՛ վախենար, սիրուն քուրի՛կ,
10
Ես չեմ թողնի քեզ տանելու.
Քեզ կըթռցնեմ, ինչպես մըրրիկ,
Էս աշխարհքից հեռո՜ւ, հեռո՜ւ…
Էսպես ասավ քաջ Սըհակը,
Քըրոջն առավ փախա՜վ, գընաց,
15
Թողած իրենց հոր աշխարհքը,
Թուրքի դաժան լուծը թողած:
|
|
115