Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

45 — Այժմ քո սերին հավատում եմ ես,
Այս ժամից ահա քոնն եմ հավիտյան,
Ճըչաց աղջիկը, գըրկեց վերջապես,
Գըրկեց Համոյի… դիակն անկենդան:

Այժըմ էլ ժեռուտ սարի գագաթին
50 Դեռ ցույց են տալի մի հին գերեզման,
Պատմում, ափսոսում անբախտ իգիթին,
Ու սարի անունն ասում Հոգեհան…

120