Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



1905



ԳԱՌՆԻԿ ԱԽՊԵՐ

      Երկու որբեր,
      Քուր ու ախպեր,
      Կորա՜ծ գընում են հեռու.
      Արևը վառ,
5 Ճամփեն երկար,
      Ոչ աղբյուր կա, ոչ առու:

Քույրը մեծ էր, ոնց որ լիներ
Կըհամբերեր արևին,
Բայց ախպերը փոքրիկ էր դեռ,
10 Չէր դիմանում ծարավին:

Գընում են, գընում, տեսնում են ճամփին
Կովի ոտնատեղ՝ մեջը լիքը ջուր:
«Քուրի՛կ ջան, քուրիկ, ես շատ եմ ծարավ,
Ի՜նչ կըլի թողնես խըմեմ մի պուճուր»:

15 — Չէ՛, ախպեր ջան, չէ՛, դու կով կըդառնաս,
Կովի կճղակի տեղից մի՛ խըմի.


129