Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Տըխրո՜ւմ, տըխրո՜ւմ,
25 Ու հառաչում,
Ցավոտ ճըչում
Մաշող կարոտն ազատության.
«Վա՛յ, վաթա՛ն… վա՛յ, վաթա՛ն»։
— Գուցե սրա կուտն է աղքատ
30 Կամ թե փայտե վանդակն է վատ,
Որ իր զըվարթ երգը թողեց։
Միտք արավ տերն ու ողջ փոխեց.
Փայտե կոպիտ հին բանտի տեղ
Ոսկի վանդակ շինեց շըքեղ
35 Ու կերակուրն, էն օրից վեր,
Արավ շաքար ու թանկ մըրգեր։
Սակայն մարգի քընքուշ գերին
Մըտիկ չարավ թանկ մըրգերին։
Ոսկի բանտից՝ նեղ ու խավար,
40 Սըլանում էր միտքն անդադար
Դեպ վե՜ր, դեպ վե՜ր…
Ու հիշում էր,
Թե մայիսի
Արշալույսի
45 Ջինջ երկընքում
Ո՜նց էր երգում,
Խորո՜ւնկ, անվե՜րջ,
Լույս ծովի մեջ
Անփույթ լողում,
50 Խընդում, խաղում…
Միտն էր բերում,
Տըխրո՜ւմ, տըխրո՜ւմ,
Ու էն կյանքի հուր կարոտով,
Նեղ վանդակում, կոտրած սըրտով
55 Հընչում էր ողբն իր գերության.
«Վա՛յ, վաթա՛ն… վա՛յ, վաթա՛ն…»
— Ո՞րն է սրա լավ վաթանը,
Որ չի կենում իր ճոխ տանը,

153