Ինչո՞ւ ես մի թևըդ կոտրել։ 25
— Բա ի՞նչ անեմ, որ չըկոտրեմ։
Մուկիկի պես մարդը մեռավ,
Աշխարքն էսպես մընաց անտեր.
Ծիտը գլխին հող է տալի,
Ես որ իմ մի թևը կոտրեմ՝ 30
Մե՞ծ բան է…
— Ա՛խ-վա՛խ, ա՛խ-վա՛խ,— կանչեց ծառը,—
Մուկիկի պես մարդը մեռնի՞…
Գընաց եկավ, գընաց եկավ,
Իր ճյուղերը զարկեց իրար, 35
Ջարդեց, մընաց ճըղնակոտոր։
Քարերն ասին.
— Ծառիկ-մառիկ, կանաչ թառիկ,
Ճյուղերդ ինչո՞ւ վեր թափեցիր։
— Վա՜հ, ձեր տունը աստված շինի, 40
Մուկիկի պես մարդը մեռավ,
Աշխարքն էսպես մնաց անտեր.
Ծիտիկն էնտեղ հողը գըլխին,
Լորը իրեն թևը կոտրած,
Իմ ճյուղերը ես որ թափեմ՝ 45
Մե՞ծ բան է…
— Հազար ափսո՛ս— քարերն ասին.
Մուկիկի պես մարդը մեռավ,
Ու գոռալեն, գըռգըռալեն
Գըլորվեցին սարերն ի վար, 50
Թափվեցին ցած— ջըրերի մեջ։