Ու ըսկսեց կըռիվն ահեղ։
Շռինդ, որոտ էստեղ, էնտեղ։
Կըրակն ընկավ շեն ու քաղաք,
Արյուն, ավեր, ճիչ, աղաղակ, 155
Ամեն կողմից սարսափ ու բոթ,
Ամեն կողմից մեռելի հոտ…
Ամառ, ձըմեռ,
Ողջ տարիներ
Մըշակն անբան, 160
Դաշտերն անցան,
Ու, կըռիվն չըդադարած,
Սովը եկավ համատարած։
Սովը եկավ — սովի հետ ցավ,
Ծաղկած երկիրն ամայացավ… 165
Իսկ մնացած մարդիկ իրար
Հարցնում էին սարսափահար,
Թե ո՞րտեղից արդյոք ծագեց
Էս ընդհանուր աղետը մեծ։